Քաղաքականություն 7 Հոկտեմբերի, 2020 • Վրաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին երկու անօդաչու սարք է ընկել

Սագարեջոյի Ուդաբնո և Ղվարելիի Սանավարդո գյուղերի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարքի կործանման մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ըստ ներքին գործերի նախարարության՝ Կախեթիում՝ Սագարեջոյի մունիցիպալիտետի Ուդաբնո և Ղվարելիի մունիցիպալիտետի Սանավարդո գյուղերի մերձակայքում անօդաչու թռչող երկու սարքի կործանման մասին հաղորդագրությունը գրանցվել է հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 18:35-ին և 18:45-ին:

Ներքին գործերի նախարարությունն անմիջապես սկսել է հետաքննչական գործողությունները: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

«Դեպքի վայրում կենտրոնացված են իրավապահները, քրեագետները իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,- ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝