Հասարակություն 1 Հոկտեմբերի, 2020 • Բավրայի բնակիչները Հայաստանի Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց

Բավրա գյուղի բնակիչները պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին ամենագնաց են նվիրել:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի բնակիչները Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար գնել են արտաճանապարհային ամենագնաց մեքենա: Խաղաղության հաստատումից հետո մեքենան կմնա Կենտրոնի տրամադրության տակ և կծառայի իր նպատակներին:

«Այսուհետ Արյան բանկից մեր վիրավոր զինվորներին անհրաժեշտ արյունը ավելի արագ կհասցվի նպատակակետ», — ֆեյսբուքյան էջում գրել են պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի աշխատակիցները:

Բավրայի բնակիչները նաև գումար են հավաքում Լեռնային Ղարաբաղի համար անհրաժեշտ այլ կարիքների համար և պատրաստում հումանիտար օգնություն՝ սննդի տեսքով:

Հարկ է նշել, որ Ջավախքում դրամահավաք և սննդի հավաքագրում է իրականացվում ամենուր՝ գյուղերում, Ախալքալաք ու Նինոծմինդա քաղաքներում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝