Հասարակություն 16 Սեպտեմբերի, 2020 • Հայաստանում կորոնավիրուսի 257 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46 376-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 257-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 128 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42 069 է, փաստացի բուժվողներինը՝ 3101։

Մահվան 3 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 923 դեպք կա, այլ պատճառով՝ 283։

Մեկ օրում թեստավորվել է 4 135 մարդ։ Ընդհանուր առմամբ, 247 839 թեստ է արվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝