
Jnews-ը իր ընթերցողին է ներկայացնում Ջավախքի չեչիլ պանիրն ու դրա պատրաստման եղանակը:
Ջավախքի չեչիլ պանիրը, որը մեզանում հայտնի է նաև թել անվանումով, ամենապահանջված պանրի տեսականերից է ոչ միայն Ջավախքում, այլև արտասահմանում:
Թերեզա Լազարյանը մեծ սիրով ու հպարտությամբ է պատրաստած չեչիլը հյուրասիրում և սպասում դրական արձագանքի:
«Մեր պապերից ու տատերից մեզ հասած պանիրն է, մենք այս ավանդույթը պահպանում ենք և հաճույքով հյուրասիրում արտասահմանից եկած մեր բարեկամներին», — պատմում է տիկին Թերեզան։
Չեչիլ պանիր պատարաստելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում:
Ձեզ ենք ներկայացնում չեչիլ պանրի պատրսատման եղանակը.
Կաթին ավելացնում ենք մի բաժակ թթված կաթ և թողնում մինչև առավոտ, որպեսզի այն թթվի: Թթված կաթին ավելացնում ենք պեպսին և խառնում: Կաթը կրակի վրա եփում ենք այնքան ժամանակ մինչև սիջուկն առանձնանում է պանրից։ Ստացված սպիտակ զանգվածը ձեռքով իրար ենք կպցնում և թելի նման երկարացնում, այս պրոցեսը պետք է մի քանի անգամ կրկնել, որ պանիրը փայլուն տեսք ունենա:
Գայանե Ակոջյան