Հասարակություն 18 Օգոստոսի, 2020 • Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 18-ի տվյալները

Օգոստոսի 18-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1351-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1092 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 7597 քաղաքացի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝