Հասարակություն 12 Օգոստոսի, 2020 • Հայտնի չէ, թե երբ կվերանորոգվի Ազատություն փողոցի փոսերը

Ազատություն փողոցի վերջնամասի (գազալցակայանի դիմաց) հիմնանորոգման տենդերը չի կայացել դրանում մասնակցել ցանկացողների բացակայության պատճառով, սակայն, ինչպես հայնտեցին Ախալքալաքի քաղաքապետարանից, շուտով տենդերը կրկին կհայտարարվի:

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից հատկացվել է 42 920 լարի Ազատություն փողոցի վերջնամասի (գազալցակայանի դիմաց) հիմնանորոգման համար:

Ազատության փողոցի վերջնամասն արդեն մի քանի տարի է վարորդների համար մղձավանջ է դարձել: Ճանապարհի այս հատվածում փոսերը շրջանցելու համար մեքենաները հաճախ անցնում են հանդիպակաց գոտի կամ մայթեզրեր՝ ստեղծելով վթարային իրավիճակ:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների վարչության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, Ազատություն փողոցի վերջնամասի 58.6 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման տենդերը չի կայացել, թեպետ այն կհայտարարվի մոտ ժամանակներում:

Ըստ նրա, տենդերը տեղի չի ունեցել ոչ միայն այս հատվածի վերանորոգման համար, այլև փոսային նորոգման համար:

«Ես չգիտեմ, թե ինչու չի կայացել, ոչ ոք չի զանգահարել և չի էլ հետաքրքրվել այս տենդերով: Շուտով մենք ևս մեկ անգամ կհայտարարենք տենդեր այս հատվածի վերանորոգման և փոսային նորոգման համար միասին», — ասում է նա:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Jnews-ին տված հարցազրույցի ժամանակ, Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Մկրտիչ Մղդեսյանն ասել էր, որ ընկերությունը պետք է վերանորոգեր այդ փոսերը դեռևս 2018 թ.-ին:

2019 թվականին, Ախալքալաքում փոսային նորոգման տենդերը հայտարարվել էր բավականին ուշ, քաղաքապետարանը և կապալառուն ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս անցած տարվա վերանորոգման հարցի շուրջ, սակայն, ի վերջո, 2019թ.-ի մայիսին նրանք պայմանավորվեցին, և ընկերությունը կատարեց անցած տարվա չիրականացրած աշխատանքը: Ախալքալաքում 2018 թ.-ին երկու անգամ փոսային նորոգման տենդեր էր հայտարարվել, և երկու անգամն էլ շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:

Բրատիսլավ Իգիթխանյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝