Հասարակություն 1 Օգոստոսի, 2020 • Կորոնավիրուսը Հայաստանում. օգոստոսի 1-ի տվյալները

Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 291 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 841-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Գրանցված է մահվան 11 դեպք: Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 749 դեպք, այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 560 պացիենտ, ընդհանուր առմամբ` 29 557, փաստացի բուժվում է 8 307 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 165 656 թեստավորում:

Վերատպման կանոն