Հասարակություն 12 Հուլիսի, 2020 • Վրաստանում Covid-19 բոլոր նոր դեպքերը ներկրված են

Վրաստանում կորոնավիրուսի հինգ նոր դեպքերը ներկրված են: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, բոլոր հինգ հիվանդների մոտ կորոնավիրուս է հաստատվել կարանտինային տարածքներից: Նրանց մի մասը Վրաստանի քաղաքացիներ են, մի մասն էլ երկքաղաքացիություն ունեն:

«Այս անգամ նոր վարակվածների թվում բեռնատարի վարորդներ չկան: Հիվանդների առողջական վիճակը բավարար է»,- ասել է Գամղրելիձեն:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա, ըստ Ամիրան Գամղրելիձեի, տագնապի և խուճապի պատճառ չկա:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝