
2019 թվականի ընթացքում ավելի քան 100 000 լարի ֆինանսավորում ստացած 19 քաղաքական կուսակցություններից իշխող «Վրացական երազանքը» ստացել է ամենամեծ եկամուտը:
2019-ին ստանալով 10 միլիոն լարիի եկամուտ, իշխող կուսակցությունը շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ, բոլորից զգալիորեն առաջ անցնելով։ Այսպիսին են «Միջազգային թափանցիկություն կազմակերպության» կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Բոլոր 19 կուսակցությունները ստացել են ընդհանուր 20,7 միլիոն լարի, որից գրեթե կեսը՝ 25 միլիոնը, ստացել է իշխող «Վրացական երազանքը»:
«Հայրենասերների դաշինք»-ը մեծ տարբերությամբ գրավում է երկրորդ տեղը՝ 1,67 միլիոն լարի, երրորդը՝ 1 64 միլիոնով՝ «Եվրոպական Վրաստանը»:
Կուսակցությունների ստացված գումարներից 59%-ը (12,3 միլիոն լարի) բաժին է ընկնում պետական ֆինանսավորմանը, բայց դա միջին ցուցանիշն է։ Իրականում բոլոր կուսակցությունները, բացառությամբ իշխող կուսակցության, հիմնականում բյուջեից են ֆինանսավորում ստանում, բայց միևնույն ժամանակ նրանք գրեթե չունեն ոչ մի նվիրատվություն՝ բացի իշխող կուսակցությունից: 88%-ին բաժին է ընկնում պետական ֆինանսավորումը, իսկ ընդամենը 12%-ը գոյանում է նվիրատվություններից:
Միայն մի կուսակցությունը չունի որևէ եկամուտ պետության կողմից, քանի որ այն վերջերս է ստեղծվել, ըստ այդմ, որևէ ընտրության չի մասնակցել, այն չունի որևէ երկրի կառավարության ընտրական մարմնում ներկայացուցչական գրասենյակներ և, համապատասխանաբար, պետական ֆինանսավորման հույս չի կարող ունենալ: Դրա հետ մեկտեղ, կուսակցության հիմնադիրները երկրի խոշորագույն բանկի երկու հիմնադիրներն են:
2019-ին, 19 կուսակցություններից 13-ը 450 ֆիզիկական անձանցից և 26 իրավաբանական անձանցից ստացել են նվիրատվություններ` 8,3 միլիոն լարիի չափով: Այս գումարից, 84%-ը՝ ավելի քան 7 միլիոն լարին, բաժին է ընկել իշխող կուսակցության դրամապահոց:
Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր գումար են հանգանակել իշխող կուսակցության դրամապահոցին, որպես կանոն, եկամտաբեր պայմանագրեր են ստանում:
Այսպիսով, 9 դոնոր ընկերություններ և 15 ընկերություններ, որոնք կապված են իշխող կուսակցությանը գումարները փոխանցող մասնավոր անձանց հետ՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թ. պետպատվերներ են ստացել՝ 141,8 մլն լարիի չափով։
Այս գումարներից 126,09 միլիոնը տենդերներն են, 15,7 միլիոնը` գնումների պարզեցված ընթացակարգը, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել պետական պայմանագիր` շրջանցելով տենդերային ընթացակարգերը: