Քաղաքականություն 3 Հուլիսի, 2020 • Գիորգի Գախարիա. «Ցամաքային սահմանների լայնամասշտաբ բացում դեռ չի նախատեսվում»

Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության՝ ցամաքային սահմանների լայնամասշտաբ բացում դեռ չի նախատեսվում:

Ըստ նրա, իշխանությունները չեն կարող հապճեպ որոշումներ կայացնել ցամաքային սահմանների բացման կապակցությամբ:

«Ցամաքային սահմանների բացման կապակցությամբ մենք չենք կարող և չենք կայացնի հապճեպ որոշումներ: Վրաստանի քաղաքացիների համար ցամաքային սահմանով շարժվելը, ինչպես նաև այն ամենը, ինչ կապված է բեռնափոխադրման հետ, տեղի է ունենում բացարձակապես առանց որևէ խափանումների: Մենք բավականին հարմարավետություն ենք ստեղծում միջազգային ընկերությունների, բեռնափոխադրող ընկերությունների համար: Մենք վերահսկում ենք բեռնատարների բոլոր վարորդների առողջությունը 72-ժամյա ամբողջ ցիկլի ընթացքում, երբ նրանք ստիպված են գտնվել երկրում: Վերահսկողությունը շատ արդյունավետ է, սակայն, մենք դեռ չենք նախատեսում լայնամասշտաբորեն բացել ցամաքային սահմանները», — ասել է Գիորգի Գախարիան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝