նորություններ 1 Հուլիսի, 2020 • Ոստիկանների աշխատավարձն ավելացել է 125 լարիով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում շարունակվում է աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման գործընթացը: 2020 թվականի հուլիսի մեկից ոստիկանների աշխատավարձը կավելանա 125 լարիով: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության մեջ:

«Գերատեսչության պատշաճ գործունեության, իրավակարգի և հասարակության անվտանգության ապահովման համար կարևոր է մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումը: Այս պահի դրությամբ ներդրված է վճարովի ստաժավորման համակարգ, որը ծառայում է նախարարությունում նոր և մոտիվացված կադրերի գրավմանը», — հայտարարում են ՆԳՆ-ում:

Բացի այդ, ՆԳՆ-ի տեղեկությամբ, նախարարությունում ընթանում է ենթակառուցվածքային նորացման գործընթացը, որը միտված է աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը:

«Համակարգում իրականացված ակտիվությունները ծառայում են նախարարության աշխատակիցների աշխատանքային պայմանների առավել բարելավմանը և մոտիվացիայի բարձրացմանը», — նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝