Հասարակություն 27 Հունիսի, 2020 • Կորոնավիրուսի երկու նոր դեպքերը  կապված են Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդների հետ

Համաձայն Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարության, կորոնավիրուսի երկու նոր հաստատված դեպքերը ներմուծվել են Հայաստանից: Նրա խոսքերով, նոր վարակված հիվանդները բեռնատարի վարորդներ են:

«Նրանք ժամանել են Հայաստանից, իսկ թեստերը հանձնել են Վրաստանում: Նրանցից մեկը՝ Հայաստանի քաղաքացին, տեղափոխվել է մեր կլինիկա, երկրորդը, հավանաբար, Վրաստանի քաղաքացի է: Մենք ընդունել ենք միայն մեկ հիվանդի: Նրա վիճակը միջին ծանրության է: Ինչ վերաբերում է մնացած հիվանդներին, ապա երկուսը դուրս են գրվել, ու այս փուլում մենք ունենք 23 կորոնավիրուսով հիվանդ: Նրանց վիճակը չի փոխվել, և նրանցից ոչ ոքի մոտ հիվանդության բարդացում չի դիտարկվում: Մեր կենտրոնում հիմնականում բուժվում են միջին ծանրության հիվանդներ », — հայտարարել է Էզուգբաիան:

Վերատպման կանոն