Վրաստանի կառավարության որոշմամբ Հայաստան կուղղորդվի բժիշկների խումբ, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը: Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:
«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները միմյանց հետ։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան:
Հարավային Կովկասում ամենաբարդ իրավիճակը Հայաստանում է: Մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 14 103 դեպք և մահվան 227 դեպք:
Կարդացեք նաև՝
Դեսպանն այցելել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
10 Սեպտեմբերի, 2025
Ի՞նչ էին ասում լապտերները Թբիլիսիում անցկացվող առցանց մեդիա երթին
22 Օգոստոսի, 2025
«Թբիլիսոբայի» համար կծախսվի մոտ 3.5 միլիոն լարի
05 Օգոստոսի, 2025
Թբիլիսին Եվրոպայի ամենամատչելի քաղաքն է՝ ըստ Bounce-ի վարկանիշի
05 Օգոստոսի, 2025