Հասարակություն 6 Հունիսի, 2020 • Գրեթե 27 000 ֆերմերի արդեն փոխանցվել է մոտ 5 մլն լարի

Գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում՝ Իմերեթի շրջանում ագրոքարտերի բաշխման գործընթացին է ծանոթացել Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության տնօրեն Իլիա Թամարաշվիլին:

Մայիսի 20-ից «Լիբերթի» բանկի ակտիվ հաշվեհամար ունեցող շահառուների համար փուլ առ փուլ ընթանում է «Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի խթանման» ծրագրով նախատեսված միավորների բաշխումը, փուլ առ փուլ բանկը նաև բաժանում է ագրոքարտեր: Ֆերմերները կուտակված միավորներով մասնագիտացված խանութներից կարող են գնել գյուղատնտեսական ապրանքներ:

Ֆերմերները բանկ պետք է այցելեն նույնականացման քարտով և բանկին դիմեն միայն ծրագրին մասնակցելուց հետո ու կուտակված միավորները myliberty.ge ինտերնետային հարթակում ստուգելուց հետո:

«Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի խթանում» պետական ​​ծրագրից կօգտվի ավելի քան 200 000 ֆերմեր: Ծրագրի բյուջեն կազմում է 37 միլիոն լարի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝