Քաղաքականություն 3 Հունիսի, 2020 • Գիորգի Գախարիայի հրաժարականի մասին տեղեկատվությունը չի հաստատվել

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հերքում են ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվությունը, ըստ որ վարչապետ Գիորգի Գախարիան մտադիր է հրաժարական տալ: Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքը:

«Ոչ մի տեղեկություն չի տարածվել: Սա մտացածին ​​պատմություն է, որը ստեղծվել է պրոդյուսերների կողմից` հետագայում մեզ հարցնելու համար, թե դա այդպես է, թե՝ ոչ: Վերջերս ընդդիմությանը բնորոշ է լրատվամիջոցների օգնությամբ պատմություններ հորինել, իսկ հետո մենք չարամիտ մեկնաբանություններ ենք լսում», — հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն:

Հիշեցնենք, որ Գիորգի Գախարիան նշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում անցյալ տարվա սեպտեմբերին՝ հունիսի 20-21-ի դեպքերից հետո: Գիշերվա ցույցը ցրելու ժամանակ Գախարիան զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝