Հասարակություն 3 Հունիսի, 2020 • Կորոնավիրուսի կասկածանքով Ղաուրմա գյուղի բնակչին դեռ հետազոտում են

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչի անալիզի արդյունքները դեռևս պարզ չեն, որը նախօրեին տեղափոխվել էր կրկնակի թեստ հանձնելու: Հետազոտությունը դեռ շարունակվում է:

Երեկ՝ հունիսի 2-ի երեկոյան, Ղաուրմա գյուղի բնակչին տեղափոխել են կորոնավիրուսի թեստ հանձնելու:

Մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան տեղափոխվելուց հետո նա կարանտինում էր գտնվում: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ: Բնակիչն ինքը չէր դիմել տեղի հիվանդանոցներին կամ բժիշկներին: Նրան փնտրել և հայտնաբերել են Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ իրենք զրուցել են Ղաուրմա գյուղի բնակչի հետ, և որ նրա մոտ չեն նկատվել կորոնավիրուսի որևէ ախտանշաններ:

Հունիսի 2-ի գիշերը, ժամը 23:00-ից հետո, «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է մի նյութ, որում հավաստիացվում է, որ Գուդաուրիի կարանտինային գոտում գտնվող Ղաուրմա գյուղի բնակչի թեստի արդյունքները խառնել են, և որ «արդյունքում՝ կորոնավիրուսով վարակված 44-ամյա տղամարդը հայտնվել է Նինոծմինդայում»:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի մամուլի խոսնակը Jnews-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ հետազոտումը դեռ ավարտված չէ, և որ հիվանդությունը դեռ հաստատված չէ:

Այսօր, վաղ առավոտյան, Ամիրան Գամղրելիձեն հայտարարել էր, որ պնդումները, թե նրանք խառնել են անալիզների արդյունքները, և որ Ղաուրմա գյուղի բնակիչը հիվանդ է, չեն համապատասխանում ճշմարտությանը:

«Ընթանում է հետազոտություն, թեստերը չեն խառնել: Նրան կարանտինում երկու անգամ թեստավորել են, և այժմ կրկին թեստավորում են: Չգիտես ինչու, մարդուն բաց են թողել մեկ թեստի արդյունքի հիման վրա, երբ երկրորդը եղել է թույլ դրական և այժմ խորը հետազոտություն է տարվում: Սա սխալ մեկնաբանություն է, որ իբր հայտնաբերվել է երկու օր անց: Նա նույնականացվել է, եղել է որոշակի անհամաձայնություն, որը մենք այժմ ուսումնասիրում ենք: Արյուն կվերցնեն, հակամարմինների դեմ կհետազոտեն, և ես վստահ եմ, որ, ամենայն հավանականությամբ, վարակը չի հաստատվի», — նշել է Գամղրելիձեն:

Թե ի՞նչպիսին կլինեն Ղաուրմա գյուղի բնակչի անալիզի արդյունքները, Jnews-ը անմիջապես կտեղեկացնի, երբ դրանք հայտնի դառնան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝