Հասարակություն 3 Հունիսի, 2020 • Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից 13-րդ պացիենտն է մահացել

Հունիսի 2-ին Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 13-րդ պացիենտն է մահացել: Այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ Գամղրելիձեի, մահացածը 76 տարեկան է:

«Հիվանդն ունեցել է թոքային քրոնիկ հիվանդություն և շնչառական անբավարարություն: Նա գտնվում էր արհեստական ​​շնչառության տակ», — ասել է Գամղրելիձեն:

Մահացածի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մայիսի 9-ին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝