Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչակազմի ղեկավարության ենթակայության տակ բացվում է նոր հաստիք, որի աշխատակիցը կզբաղվի անչափահասների հարցերով:
Նոր հաստիքը բացվում է հատուկ պետական ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի, դաստիարակության գործում, պաշտպանելու և աջակցելու անչափահասներին: Հաստիքը կբացվի մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Բայց թե կոնկրետ ինչով է զբաղվելու նոր աշխատակիցը, դեռ պարզ չէ:
«Աշխատակիցը կզբաղվի անչափահասների հարցերով՝ սկսած դաստիարակությունից, մինչև ծնողների վերաբերմունքը, եթե ծնողազուրկ է, ապա՝ խնամակալի: Նոր աշխատակցի աշխատանքի վերաբերյալ ցուցումներ կստանանք և կաշխատենք այդ ցուցումների համաձայն», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Jnews- ը կտեղեկացնի քաղաքապետարանի նոր հաստիքի մանրամասների մասին: