Մշակույթ 23 Նոյեմբերի, 2015 • Ցուցահանդես-վաճառք

Ախալքալաքի Նկարչական դպրոցում կայացավ դպրոցի աշակերտների և Վերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքերով պատրաստված նկարների և հուշանվերների ցուցահանդես-վաճառք:

Կազմակերպել նկարչական դպրոցի աշակերտների ու հաշմանդամ երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք. այս գաղափարով ներկայացան Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատանիները:

Ցուցահանդեսը տեղի է ունեցավ USAID-ի կողմից ֆինանսավորված «Պիտա» ծրագրի շրջանակներում: Ըստ համակարգողի Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն այցելում են ավելի քան 90 աշակերտ Ախալքալաքի տարբեր դպրոցներից:
vistavka prodaja 2
«Ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել էր մեր երիտասարդների զբաղեցվածության համար, ովքեր ներգրավված էին այս նախագծում, քանի որ չկա ոչ մի այլ զբաղմունք: Սա Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի, Նկարչական դպրոցի և տեղի Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի փոխանորդության համատեղ աշխատանքն է: Այնպես որ, մենք փորձում ենք ոչ միայն օգնել իրականացնել աշխատանքը, այլ նաև տեղեկացնել, որ կան նման երեխաներ, և ինչ կարող են անել», — ասաց նախագծի համակարգող Լյոլյա Ռաիսյանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝