Քաղաքականություն 24 Մայիսի, 2020 • Փաստաբաններն, արտակարգ դրության չեղարկումից  հետո, Սահմանադրական դատարանում կբողոքարկեն սահմանափակումները

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (ՎԵԻԱ) հասարակական կազմակերպությունը, «Հասարակության առողջապահության մասին» օրենքում կատարված փոփոխությունների բողոքարկման համար կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին ասվում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (ՎԵԻԱ) ՀԿ հայտարարության մեջ:

Փոփոխությունների նախագիծը Վրաստանի կառավարությանը թույլ է տալիս սահմանել սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրությունը վերացնելուց հետո կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Խորհրդարանն արագացված կարգով վերանայել է նախաձեռնությունը: Չնայած ՀԿ-ների կոչերին և ընդդիմության քննադատությանը, օրենսդիրները այն ընդունեցին մայիսի 22-ին՝ վերջին երրորդ ընթերցմամբ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝