Հասարակություն 24 Մայիսի, 2020 • Ինչն է մնում սահմանափակ  մինչև հուլիսի 15-ը …

2020 թ.-ի հուլիսի 15-ը Վրաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքների պատճառով կիրառված սահմանափակումների առավելագույն ժամկետն է: Այս մասին հաղորդվել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում:

Մարտի 21-ից մինչև մայիսի 23-ը Վրաստանում գործում էր արտակարգ դրություն: Իշխանությունները որոշեցին չերկարաձգել արտակարգ դրությունը, սակայն, նրանք պահպանեցին իրենց կողմից կիրառված սահմանափակումների մեծ մասը: «Մեկուսացման և կարանտինային միջոցառումների մասին» բանաձևը, որում նշված են բոլոր միջոցառումները, հաստատվել է շաբաթ օրը՝ Վրաստանի կառավարության կողմից:

Տրանսպորտ

— արգելված է միջազգային ցամաքային, ծովային և օդային երթևեկությունը,

— արգելվում է ուղիղ միջազգային պարբերական չվերթները, բացառությամբ չարտերային ավիաթռիչքների՝ արտասահմանից Վրաստանի քաղաքացիների արտահանման համար,

— արգելվում է երկաթուղային ուղևորափոխադրումները,

— արգելվում է ուղևորափոխադրումները ավտոբուսներով և երթուղային տաքսիներով՝ միջքաղաքային կամ ներշրջանային,

— արգելվում է հասարակական տրանսպորտով, մետրոպոլիտենով, ճոպանով տեղաշարժը,

— արգելվում է տաքսիում հետևի նստատեղում ավելի քան երկու ուղևորի գտնվելը, դրա հետ մեկտեղ վարորդը պետք է կրի բժշկական դիմակ:

Հասարակական կյանք

— փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է,

— արգելվում է ավելի քան 10 մարդու հավաքները, որոնք կապված են սոցիալական միջոցառումների հետ, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան տոները, տոնակատարությունները և այլն:

— դասընթացների, գիտաժողովների և սեմինարների անցկացումը թույլատրվում է միայն հեռակա կարգով,

— դպրոցներում և համալսարաններում ուսումնական գործընթացը կիրականացվի հեռավար,

— հաշվի առնելով առողջապահության հանձնարարականները, համալսարանները կարող են անցկացնել քննություններ, լաբորատոր և գործնական աշխատանքներ,

— մշակութային միջոցառումների անցկացումը հնարավոր է միայն հեռակա կարգով,

— արգելվում է զանգվածային մարզական միջոցառումներ, հավաքներ և մրցումներ անցկացնելը:

Տնտեսական գործունեություն

— Սրճարաններին, բարերին և ռեստորաններին միայն թույլատրվում է աշխատել առաքման կարգով: Տեղում այցելուներին սպասարկելն արգելված է,

— կոշկի և հագուստի խանութների աշխատանքն արգելված է,

— արգելվում է առևտրի կենտրոնների և շուկաների աշխատանքը, բացառությամբ գյուղատնտեսական շուկաների,

— արգելվում է մարզական, մշակութային և զվարճանքի միջոցառումների կազմակերպումը և անցկացումը,

— արգելվում է արժույթի փոխանակման կետերի աշխատանքը,

— արգելվում է սպորտային և առողջարանային ակտիվությունները և պրոցեդուրաները:

Կառավարության վարչակազմում ընդգծում են, որ առկա սահմանափակումները հնարավոր է, որ վերացվեն մինչև հուլիսի 15-ը:

«Բանաձևը նախատեսում է սահմանափակումների գործելու առավելագույն ժամկետը` հուլիսի 15-ը: Սակայն, սա չի բացառում հավանականությունը, որ կիրառված սահմանափակումների մի մասը, ներառյալ հասարակական տրանսպորտի սահմանափակումը, ավելի վաղ կհանվի»,- ասված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, միջգերատեսչական համակարգող խորհուրդը համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա, որոշում կկայացնի մնացած սահմանափակումների աստիճանական վերացման վերաբերյալ, որից հետո որոշումը համապատասխան փոփոխության կենթարկվի:

Վերատպման կանոն