Հասարակություն 21 Մայիսի, 2020 • Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը 721 է, որից ապաքինվել է 485 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 9-ով, հասնելով՝ 721-ի: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ stopcov.ge կայքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 485 վարակակիր արդեն առողջացել է:

Կարանտինում է գտնվում 3519 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 351 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 12 մարդ: Բացի այդ արտասահմանից Վրաստանի երեք քաղաքացի հայրենիք է վերադարձել բուժման նպատակով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝