Հասարակություն 16 Մայիսի, 2020 • Մայիսի 18-ից արդեն հնարավոր կլինի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պրակտիկ քննություն հանձնել

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կիրառված սահմանափակումների վերացման շրջանակներում, մայիսի 18-ին Վրաստանի ՆԳՆ Ծառայությունների մատուցման գործակալությունում կսկսվի ծառայությունների փուլ առ փուլ վերսկսումը:

Առաջին փուլում կվերսկսվեն վարորդական իրավունքի վկայականի ստացման գործնական քննությունները: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը:

Ըստ նրանց, այն անձինք, ովքեր արդեն հանձնել են վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննությունը, կկարողանան օգտվել գործնական քննությունը հանձնելու ծառայությունից:

Նաև, գործակալության տվյալներով, կվերականգնվի հին համարանիշները փոխարինելու ծառայությունը:

«Այս փուլում Գործակալությունը ժամանակավորապես չի մատուցում հետևյալ ծառայությունները.

— վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննության էլեկտրոնային հերթի ամրագրումը և տեսական քննության ընդունումը,

— հրազենի գրանցման հետ կապված ընթացակարգերը:

Ինչ վերաբերում է դատապարտվածության մասին, տրանսպորտային միջոցի օրինական կարգավիճակի, պետական սահմանը հատելու և զենքի իրավական կարգավիճակի տեղեկանքներին և վկայագրերին, ապա այս փուլում հայտերը ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ գործակալության կայք-էջում:
Մեքենայի համար մաքսային և հաշվառման ծառայություններն իրականացվում են սովորական ռեժիմով», — ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրությունում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝