Հասարակություն 12 Մայիսի, 2020 • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք, 32-ն առողջացել է

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք: Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 639: Ապաքինվել է ևս 32 պացիենտ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 349:

Արտասահմանում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով հայրենիք է վերադարձել:

Կորոնավիրուսային հիվանդությունից Վրաստանում 11 մարդ է մահացել:

Կարանտինում է գտնվում 4769 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 414:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝