Հասարակություն 8 Մայիսի, 2020 • Վրաստանում կորոնավարակից 10-րդ մահն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից ևս մեկ պացիենտ է մահացել: Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:

Համապատասխանաբար, Վրաստանում կորոնավարակից մահացածների թիվը կազմում է 10 մարդ:

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 623, որից 288 պացիենտ առողջացել է:

Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել երեք քաղաքացի:

Կարանտինում է գտնվում 4723 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 446 անձ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝