Հասարակություննորություններ 15 Մայիսի, 2020 • Jnews-ը հայտարարում է ստաժորների ընդունելություն

Jnews-ը հայտարարում է ստաժորների ընդունելություն, որոնց հետ կաշխատի 6 ամսվա ընթացքում, իսկ արդյունքում լավագույն մասնակիցները կկարողանան աշխատել Jnews-ի թիմում: Դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 22-ը:

«Jnews-ը Ջավախքի մեդիագրագիտության համար» նախագծի շրջանակներում, «Բաց սահմաններ» կազմակերպությունն ընդունում է ստաժորների՝ նրանց հետ ինտենսիվ համագործակցելու նպատակով: Նախագծի մասնակիցները Jnews-ի հետ աշխատելիս կկարողանան ձեռք բերել հետևյալ գիտելիքները.

— Դասական լրագրության տարրեր
— Սոցիալական մեդիա
— Քաղաքացիական լրագրություն
— Սոցիալական ցանցեր և անվտանգություն
— Թրոլլեր, բոթեր, դրանց նպատակներն ու ազդեցությունը
— Ֆոտո/վիդեո նկարահանում
— Ֆոտո/վիդեո մոնտաժ
— Տեղեկատվության նշանակությունը
— Բաց տեղեկությունների բազաները Վրաստանում
— Քաղաքացիական ներգրավվածության կարևորությունը
— Տեղեկատվության ստուգում
— Եվ շատ ավելին

Նախագծին կարող են մասնակցել ուսանողներ կամ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ: Մասնակիցների վրացերենի իմացությունը մեզ համար առաջնային է:

Երիտասարդների խմբի հետ կաշխատեն թե՛ տեղի, և թե հրավիրված մարզիչները:

Թրեյնինգների հաճախականություն. Մասնակիցները նախագծում զբաղված կլինեն շաբաթական 2-3 օր, օրվա ընթացքում 2-3 ժամ: Լավագույն մասնակիցները կկարողանան Ջավախքի լրատվական կենտրոնում աշխատանքի անցնել որպես լրագրող կամ այլ աշխատակից:

Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար մեր էլ-հասցեին՝ jnews.ge@gmail.com պետք է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ: Հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 22-ը ներառյալ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝