Հասարակություն 6 Մայիսի, 2020 • Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 610 դեպք է հաստատվել, այդ թվում 269-ն ապաքինվել է

Այսօր Վրաստանում կորոնավարակի 6 նոր դեպք է հաստատվել: Տվյալները թարմացվել է կառավարության ստեղծած StopCov.ge կայքում:

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 610, որից 269 պացիենտ առողջացել է:

Արտասահմանից Վրաստանի երեք քաղաքացի է վերադարձել հայրենիքում բուժվելու համար: 9 պացիենտ մահացել է:

Կարանտինում է գտնվում 5083 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 505:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝