Հասարակություն 25 Ապրիլի, 2020 • Կորոնավարակի դեպք է հայտնաբերվել Ախալցիխեում

Ախալցիխեում կարանտինային գոտում գտնվող տղամարդու մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել:

Ախալցիխեի տենդի կենտրոնի տեղեկացմամբ, տղամարդը տեղափոխվել է «Իմեդի» ինֆեկցիոն հիվանդանոց այն բանից հետո, երբ Լուգարի ​​լաբորատորիայում հաստատվել է Govid-19-ի առկայությունը:

Նշենք, որ հիվանդը Սամցխե-Ջավախքի բնակիչ չէ, նա կարանտինում էր գտնվում Ախալցիխեում: Ներկայումս 8 պացիենտ է գտնվում Ախալցիխեի տենդի կենտրոնում, նրանցից 3-ի անալիզներն ուղարկվել են Լուգարի լաբորատորիա: Անալիզների պատասխաններն այսօր են սպասվում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝