Տնտեսություն 24 Ապրիլի, 2020 • Աշխատանքը կորցրած անձինք  վեց ամսվա ընթացքում ամսական կստանան 200 լարի

«Վարձու աշխատող անձինք, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կամ դուրս են եկել չվարձատրվող արձակուրդ, վեց ամսվա ընթացքում կստանան 1200 լարի օգնություն», — հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

Նրա խոսքով, օգնությունն ամսական 200 լարի կկազմի:
«Այսօրվա դրությամբ, այս սխեման կօգնի մեր յուրաքանչյուր քաղաքացու ստանալ սոցիալական օգնություն: Բոլոր այն անձինք, ովքեր ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ովքեր պաշտոնապես են աշխատել և կորցրել են իրենց աշխատանքը, ու այլևս չեն ստանում աշխատավարձ, կստանան օգնություն 1200 լարի, ինչը նշանակում է, որ այդպիսի մարդիկ ամեն ամիս 200 լարի կստանան: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս օգնության կայունությունը մեզ համար կրիտիկական կարևոր է եղել: Մենք հասկանում ենք և ուզում ենք շեշտել, որ մենք օգնում ենք յուրաքանչյուր քաղաքացու 1200 լարիի չափով՝ յուրաքանչյուր ամիս տրամադրելով 200 լարի», – ասել է վարչապետը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝