Հասարակություն 23 Ապրիլի, 2020 • Վրաստանում կորոնավիրուսի 420 դեպք է արձանագրվել, առողջացել է 107-ը

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է չորսով: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Կարանտինում է գտնվում 5223 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 584:

Թարմացված տվյալներով, 420 վարակվածներից 107-ն արդեն առողջացել է, հինգը՝ մահացել: Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝