Հասարակություն 19 Ապրիլի, 2020 • Վրաստանում կորոնավիրուսից 93 մարդ է բուժվել

Ապրիլի 19-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից 93 պացիենտ է բուժվել, որից 7-ն այսօր են հիվանդանոցից դուրս գրվել:

Ներկա դրությամբ երկրում վարակվածների թիվը կազմում է 394 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 4 մարդ: Կարանտինում է գտնվում 5094 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ 547 պացիենտ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված Վրաստանի 3 քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝