Քաղաքականություն 18 Ապրիլի, 2020 • Հայաստանի դատախազությունն ազատ է արձակել Լազարյանին և հարուցել նոր քրեական գործ

Հայաստանի դատախազությունը Միսակ Լազարյանի, ով 9 տարի է ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է, խափանման միջոցը փոխել է, վերջինս ծնունդով Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղից է:

Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Արկադի Գեւորգյանը։

«Դատախազությունը վերացրել է կալանավորումը՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ մեկը այն, որ ասում էինք ապաստանի հետ կապված վարչական վարույթ կա և հանձնման գործառույթ ներկայումս հնարավոր չէ իրականացնել, առավել ևս, միգրացիոն ծառայությունը վարչական վարույթը կասեցնելու որոշում է կայացրել, իսկ մյուս հիմքը՝ Միսակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, որը հանձնման գործընթացը հետաձգելու հիմք է, այսինքն, մինչև այդ գործի վերջնական ընթացքը չլուծվի, չեն կարող հանձնման հարց քննարկել»,- ասել է փաստաբանը։

Նշենք, որ Միսակ Լազարանը հետախուզվում է ՌԴ-ի կողմից ադրբեջանցու սպանության համար։ Դեպքը տեղի է ունեցել 2011թ․։ Միսակ Լազարյանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ Միսակն ու ընկերը ռեստորանում լսել են, թե ինչպես է ադրբեջանցի տղամարդն անվայել արտահայտվում հայերի մասին, ինչից հետո վեճի են բռնվել նրա հետ։ Ադրբեջանցի տղամարդը դրանից հետո մի քանի այլ մարդկանցով, ատրճանակով վերադարձել է ռեստորան, ի վերջո հայ տղաները խլել են այդ ատրճանակը, նրանց կրակոցի հետեւանքով ադրբեջանցին սպանվել է։ Դեպքից հետո Միսակ Լազարյանը տեղափոխվել է Հայաստան, մեկ տարի առաջ նրան ԱԱԾ-ն ձերբակալել է, իսկ այս տարվամարտին նրա մասին հայտնել ՌԴ կողմին։ Միսակ Լազարյանը ձերբակալված էր, մինչ կլուծվեր նրա արտահանձնման հարցը։

Լազարյանի հարազատները Ջավախքից Հայաստանի իշխանություններին խնդրում են նրան ապաստան տալ

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝