Հասարակություն 15 Ապրիլի, 2020 • Կորոնավիրուսով վարակակիրների թիվը կազմում է 306, որից ապաքինվել է 69-ը

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվել, ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը կազմում է 306: Թարմացված տեղեկատվութությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 306 դեպք է արձանագրվել, որից 69 պացիենտ ապաքինվել է:

Այդ թվում` արտասահմանից Վրաստանի երեք քաղաքացի է տեղափովել երկիր բուժման նպատակով:

Կորոնավիրուսից մահացել է 3 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 990 հոգի, ստացիոնար վերահսկողության տակ՝ 462:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝