Ընկերությունները, որոնք զբաղվում են արտասահմանում Վրաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորմամբ, պետք է հաշվառվեն Գործարարների ռեեստրում, հակառակ դեպքում նրանց տուգանք է սպասվում:

Ընկերությունների պարտադիր պետական հաշվառումը, որոնք զբաղվում են արտասահմանում աշխատանքի տեղավորմամբ` «Աշխատանքային միգրացիայի» մասին օրենքի համաձայն ուժի մեջ է մտել այսօրվանից: Ընկերությունները մինչև 2016 թվականի մայիսի 1-ը ժամանակ ունեն հաշվառվելու:

Օրենքի համաձայն` կազմակերպությունները, որոնք զբաղվում են արտասահմանում Վրաստանի քաղաքացիներին աշխատանքի տեղավորմամբ, պետք է բոլոր աշխատանքով ապահովվածներին հաշվառեն և պահպանեն այդ փաստաթղթերը հինգ տարվա ընթացքում: Ինչպես նաև աշխատանքի աջակցման պայմանագրի մեջ պետք է նշվեն ընկերության տվյալները, ծառայությունների ցանկը և բովանդակությունը, տեղեկատվություն աշխատանքի մասին. ինչպես նաև կետ` կազմակերպության պատասխանատվություն մասին` սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում: Այդ թվում նշված կազմակերպություններին կարգելեն պահանջել ինչ-որ վճար / հոնորար/` արտասահմանում աշխատանք ցանկացողներից:

Իսկ եթե Վրաստանի քաղաքացին ինքը կորոշի ստորագրել աշխատանքային պայմանագիր արտասահմանյան կազմակերպության հետ, նա կարող է դիմել խորհրդատվության համար Վրաստանի Առողջապահության, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությանը` ներկայացնելով համապատասխան պայմանագիրը: Պայմանագիրը պետք է հիմնված լինի այն պետության օրենսդրության վրա, որտեղ նա աշխատելու է: Այնտեղ պետք է նշված լինեն բոլոր տվյալները գործատուի և աշխատողի մասին, ինչպես նաև աշխատանքի պայմանները, պայմանագրի տևողության ժամկետը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Նշենք նաև, որ օրենքը տարածվում է ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ այն անձանց վրա, ովքեր ունեն երկրում մշտական բնակության վկայական: «Աշխատանքային միգրացիայի» մասին օրենքի չիրականացման դեպքում ընկերություններին սպասվում է տուգանք` առաջին դեպքի համար 500 լարի, իսկ կրկնության դեպքում այն կկրկնապատկվի:

Էդիտա Բադասյան