Հասարակություն 6 Ապրիլի, 2020 • «Այս փուլում միասնական ազգային քննություններում փոփոխությունները չեն քննարկվում»

«Ազգային քննությունների անցկացման ձևաչափը կամ ժամկետները փոխելու հարցը այս փուլում չի քննարկվում», — ասել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելին՝ կառավարության վարչակազմի ճեպազրույցում: Ըստ Չխենկելիի՝ նախարարության որոշմամբ, միասնական ազգային քննությունների գրանցման ժամկետը երկարացվել է:

«Հեռուստադպրոց նախագծի շրջանակներում հատուկ դեր է հատկացվում դիմորդի ժամին, որի ընթացքում դիմորդները ստանում են խորհրդատվություններ մեր առաջատար մասնագետներից` ազգային քննությունների կապակցությամբ: Մեր նախարարության որոշմամբ՝ միասնական ազգային քննությունների գրանցման ժամկետը երկարացվել է, բայց դա չի վերաբերում ազգային քննությունների ամսաթվերին: Այս փուլում չի քննարկվում ազգային քննությունների ձևաչափը կամ ժամկետները փոխելու հարցը», — հայտարարել է Չխենկելին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝