Հասարակություն 4 Ապրիլի, 2020 • Երկու օրում ՆԳՆ-ն արտակարգ դրության խախտման 421 դեպք է հայտնաբերել

Ապրիլի 3-ին և 4-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարետային ժամի խախտման 180 դեպք է հայտնաբերվել: 72 քաղաքացի տուգանվել է սոցիալական հեռավորություն չպահպանելու ու մեկ հանրային վայրում 3-ից ավելի մարդու ներկայության կարգը խախտելու համար:

Առավել հաճախ ոստիկանները տուգանում են վարորդներին: Մեկ օրում ուղևորափոխադրման կարգը խախտելու (մեկ մեքենայում առավելագույնը 3 անձ՝ ներառյալ վարորդը, ընդ որում վարորդի կողքի նստատեղը պետք է ազատ մնա) 163 տուգանք է նշանակվել: Փոխարենն ավելի քիչ մարդ է սկսել խախտել ինքնամեկուսացման կարգը: Այս անգամ ընդամենը 5 դեպք:

Վրաստանում արտակարգ դրության կարգը խախտելն առաջին անգամ վարչական տուգանքով է պատժվում՝ ֆիզիկական անձանց համար 3000, իրավաբանական անձանց համար՝ 15000 լարի, կրկնվելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն է, մինչև 3 տարի ազատազրկմամբ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝