նորություններ 25 Մարտի, 2020 • Վրաստանում առավոտվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6-ով

Ներկայումս Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 73 դեպք, այդ թվում 9 հոգի արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից, ինչպես նաև այսօր ակնկալվում է, որ դուրս կգրվեն ապաքինված նոր հիվանդներ:

Վրաստանում շարունակվում է պայքարը կորոնավիրուսի և դրա տարածման դեմ: Հաստատված վարակման դեպքերը գնալով շատանում են: Արտակարգ դրության պայմաններում շատ կազմակերպությունների և հաստատությունների աշխատանքը սահմանափակ է՝ նպատակ ունենալով առավելագույնս նպաստել մարդկանց մեկ վայրում հավաքվելու նվազեցմանը: Խստացված կարանտին է սահմանվել Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետներում: Թբիլիսիում, ինչպես նաև Մառնեուլում այս գիշեր ախտահանիչ աշխատանքներ են իրականացվել: Կրթությունն անցնում է առցանց ռեժիմի:

Վրաստանում կարանտինի պայմաններում է մնում 4 055 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 252 մարդ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝