Հասարակություն 17 Մարտի, 2020 • «Կառավարության խորհրդատվությունները պետք է պարտադիր դառնան»

Կառավարության կողմից տրված խորհրդատվությունները պետք է պարտադիր դառնան և անպայման պետք է կյանքի կոչվեն: Այս ուղղությամբ, ինչպես նաև պատժամիջոցների և տուգանքների, մենք վաղը կունենանք կոնկրետ որոշումներ, — այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան:

Վարչապետը պատասխանելով մի շարք քաղաքացիների կողմից ինքնամեկուսացման կանոնների խախտման մասին հարցին, նշել է, որ «այս մասով տեսնում է ավելի խիստ միջոցառումների անհրաժեշտություն»:

«Ես սկսեցի նրանից, որ առաջարկությունները, որոնք անում է կառավարությունը, պետք է պարտադիր լինեն, և դրանք պետք է իրականացվեն: Այս ուղղությամբ, ինչպես նաև պատժամիջոցների և տուգանքների, մենք վաղը կունենանք կոնկրետ որոշումներ», — հայտարարել է Գախարիան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝