Հասարակություն 10 Մարտի, 2020 • Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասավ 23-ի

Այսօր Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս 8 նոր դեպք: Ընդհանուր վարակվածների թիվը հասավ 23-ի:

Տվյալները րոպեներ առաջ թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» պաշտոնական կայքէջում:

Բացի այդ, պաշտոնական տվյալներով կարանտինի ռեժիմում է 126 մարդ, ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո է գտնվում 46 մարդ:

Հարկ է նշել, որ Իտալիայից Վրաստան հատուկ իրականացված չվերթով վերադարձած Վրաստանի քաղաքացիներն այս պահին տեղափոխվում են կարանտինային գոտի:

Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝