Տնտեսություն 6 Փետրվարի, 2020 • Գյուղերում  սկսել են ընտրել ՕԳ  ծրագրի իրենց առաջնահերթությունները

Այսօրվանից Ախալքալաքի շրջանի գյուղերում կանցկացվեն բնակիչների ժողովներ՝ ենթակառուցվածքային աշխատանքների համար գերակա ուղղություններն ընտրելու համար, որոնք այս տարի իրականացվելու են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում:

Գյուղերում գերակայությունների ընտրության գործընթացը կսկսվի այսօր՝ փետրվարի 6-ին և կշարունակվի մինչև փետրվարի 14-ը: Մունիցիպալիտետի քաղաքապետարանում ձևավորվել է քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցներից բաղկացած 7 խումբ, որոնք բնակիչներին օգնելու համար կմասնակցեն ժողովներին, սակայն նրանք իրավունք չունեն միջամտել առաջնահերթությունների ընտրությանը: Գյուղի բնակիչները իրենք պետք է որոշեն, թե ինչի համար են ուզում ծախսել ՕԳԾ-ից ստացված միջոցները:

Այս տարի առաջին անգամ առաջնահերթությունների ընտրությանը հանդիպումներին ընտրովի գյուղերում ներկա կգտնվեն Սամցխե-Ջավախքի հանրային պաշտպանի ներկայացուցիչները:

Այս տարի ներդրվել են առաջնահերթությունների ընտրության սահմանափակումներ, ուստի ՕԳԾ գումարը այլևս չի կարող ծախսվել ծիսակատարությունների և Մշակույթի տների, ինչպես նաև գերեզմանատների բարեկարգման վրա:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գույքի և պլանավորման վարչության մասնագետ Վահան Բաթոյանը կարծում է, որ ՕԳԾ-ը ծրագիրը լավ աջակցություն է քաղաքապետարանի համար:

«Լավ ծրագիր է, յուրաքանչյուր գյուղ փող է ստանում, իսկ տեղական բյուջեն ոչ բոլորին կարող է հատկացնել: Արդյունավետ ծրագիր է», — ասում է Վահան Բաթոյանը:

Ըստ նրա, գյուղերում արդեն բարեկարգվել են ծիսակատարությունների տները, այժմ գումարները հիմնականում ծախսվում են ջրագծերի վերականգնման և գիշերային լուսավորության անցկացման վրա:

Վրաստանում «Օգնություն գյուղին» գյուղական ծրագիրը սկսվել է 2011 թ.-ին, երկու տարվա ընդհատումից հետո (2017,2018) այն կրկին վերսկսվեց 2019 թվականին: Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացված գումարը նույնն է, ինչ նախորդ տարի՝ մոտ 922 000 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳ ծրագրով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծ գումարը` 20 000 լարի: Նաև, կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝