Հասարակություն 14 Հունվարի, 2020 • Տեղական իշխանությունները քննարկում են Աբուլի բնակիչների դիմումը

Աբուլ գյուղի բնակիչների դիմումը, որում նրանք պահանջում են, որ գյուղում գտնվող «Պաղ Աղբյուր» տեղանքը, որից ուզում են ջուրը մեկ այլ գյուղ տանել, «անձեռնմխելի» լինի, քննարկվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բնակիչները պատասխանը կստանան 15-20 օրվա ընթացքում:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews- ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք իսկապես դիմում են ստացել Աբուլ գյուղի բնակիչների կողմից, և դա քննարկման փուլում է:

«Մենք կհավաքվենք Սակրեբուլի հետ միասին, կքննարկենք և կգտնենք ելք: Մեր նպատակն է հաշվի առնել գյուղացիների ցանկությունը, բայց և չնեղացնել մյուս բնակիչներին: Նրանց կպատասխանենք 15-20 օրվա ընթացքում: Մենք ուզում ենք գտնել օպտիմալ տարբերակ», — ասաց Յուրիկ Ունանյանը:

Հիշեցնենք,որ Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի բնակիչները, 2020թ-ի հունվարի 13-ին, պաշտոնական հայտարարությամբ դիմել էին ինքնակառավարման տեղական մարմիններին, պահանջելով, որ գյուղում գտնվող «Պաղ Աղբյուր» տեղանքը, որտեղից նրանք ցանկանում են ջուր տանել, «անձեռնմխելի» լինի: Նրանք սպասում են պաշտոնական պատասխանի, այնուհետև կմտածեն իրենց հաջորդ քայլերի մասին:

Աբուլցիները բողոքում են. «Մենք շրջանի խորթ տղերքն ենք»

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Աբուլում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝