Հասարակություն 29 Նոյեմբերի, 2019 • Ախալքալաքում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Մարզադպրոցում անցկացվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցում էին 8 թիմեր:

Vol 1

«Առաջնությունն անցկացվեց օլիմպիական համակարգով. Պարտվող թիմը լքեց խաղը, իսկ եզրափակիչում 2 թիմերը խաղացին միմյանց հետ, և արդյունքում պարզվեց հաղթողը», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պաշտպանության և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը:

Vol 2

Առաջին տեղը զբաղեցրեց Դադեշ գյուղի թիմը, երկրորդ տեղը՝ Վաչիան գյուղի թիմը, իսկ երրորդ տեղը գրավեց Ախալքալաքի Մարզադպրոցի թիմը:

Vol 3

Խաղի ավարտին խաղացողները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝