Քաղաքականություն 14 Հոկտեմբերի, 2019 • Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, Գիորգի Գախարիան կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնական այցերը հարևան երկրներ շարունակվում են:

Վրաստանի կառավարության աշխատակազմից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Գիորգի Գախարիան պաշտոնական այցով կմեկնի Հայաստան: Հաղորդվում է, որ ծրագրվում է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի այցը Թուրքիայի Հանրապետություն:

«Վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Բրյուսել կկայանա այն բանից հետո, երբ ԵՄ-ում կլուծվեն կադրային խնդիրները, և նորացված Եվրահանձնաժողովը կսկսի իրականացնել իր լիազորությունները», — ասվում է հաղորդագրության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝