Հասարակություն 14 Հոկտեմբերի, 2019 • Կարտիկամ գյուղում այրվել է 250 տուկ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակչի խոտի դեզն այրվել է, որտեղ եղել է շուրջ 250 տուկ:

Ըստ հարևանների, հրդեհի պատճառը գյուղի երեխաների կրակի հետ անզգույշ վերաբերմունքն է հանդիսացել:

Հրդեհը տեղայնացնելու նպատակով դեպքի վայրում աշխատել է Ախալքալաքի մունիցիպալիտետի հրշեջ բրիգադը: Դեպքի վայրում նաև ներկա են եղել ոստիկանության աշխատակիցները, բայց դեզի տերերը չեն պնդում, որ փնտրեն մեղավորներին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝