Քաղաքականություն 10 Հոկտեմբերի, 2019 • Վրաստանը դեսպանատուն և հյուպատոսարան է բացում տարբեր երկրներում

Իտալիայի Բարի քաղաքում բացվելու է Վրաստանի հյուպատոսություն: Այս մասին, խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխեիլ Նինուան:

Նրա խոսքով, համապատասխան տարածքի որոնումներն արդեն սկսվել են:

«Բարիում Վրաստանի շատ քաղաքացի կա և գոյություն ունեն խնդիրներ, այդպիսով անհրաժեշտ է, որ այդ քաղաքում բացվի մեր հյուպատոսարանը և մեր ծառայությունները մատուցենք նրանց»,- նշել է Նինուան:

Փոխնախարարի հայտարարությամբ, այս տարի գլխավոր հյուպատոսության բացում է ծրագրվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Սան Ֆրանցիսկո քաղաքում:

2020 թվականին հնարավոր է Վրաստանի դեսպանություն բացվի արևմտյան Աֆրիկայում՝ Սենեգալում կամ Գանայում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝