Հասարակություն 12 Սեպտեմբերի, 2019 • Կփոխվեն արդյո՞ք կամրջի կոտրտված ճաղավանդակները

Արդեն մեկ տարի է, ինչ Ախալքալաք քաղաքը Բավրա գյուղին միացնող կամրջի ճաղավանդակների մի մասը չկա, ինչը վտանգավոր է, ոչ միայն հետիոտնի, այլև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության համար: Կամրջի նախագծային աշխատանքների համար հայտարարված տենդերը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով:

Ավելի քան հինգ գյուղ քաղաքին միացնող կամուրջը եզերող ճաղավանդակների մի մասը չկան: Կամրջով երթևեկող վարորդները բարձրաձայնում են վտանգավոր հետևանքների և տեղական իշխանությունների անտարբերության մասին:

«Մեկ տարի է այս վիճակն է, բան չի փոխվում, սա ցույց է տալիս իշխանությունների անտարբեր վերաբերմունքը: Այս վիճակը հատկապես վտանգավոր է ձմռանը»,- ասաց մի վարորդ:

Ախալքալաք քաղաքում քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Նահատակյանը Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը կամրջի վիճակի մասին մանրամասն նկարագրություն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո քաղաքապետարանը կամրջի ճաղավանդակները նորոգելու աշխատանքների համար էլեկտրոնային մրցույթ է հայտարարել, սակայն ոչ ոք չի մասնակցել:

«Քաղաքապետարանն արդեն երեք անգամ է, ինչ նախագծային աշխատանքների համար տենդեր է հայտարարում, բայց ոչ ոք չի մասնակցում: Ես չեմ կարող ասել, թե երբ կնորոգեն կամուրջը, բայց կնորոգեն», — նշեց Աշոտ Նահատակյանը:

kamurj2

Մրցույթը Բավրայի և Խորենիայի կամրջների վերանորոգման նախագծի ստեղծման համար հայտարարվել է օգոստոսի 26-ին և մինչև սեպտեմբերի 6-ը ընթացել է հայտերի ընդունման փուլը, սակայն ոչ ոք մասնակցության հայտ չի ներկայացրել:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝