Հասարակություն 29 Օգոստոսի, 2019 • Նինոծմինդայի 9 գյուղերում կսկսվի ամբուլատորիաների կառուցում

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում կկառուցվի 9 ամբուլատորիա: Այս բոլոր աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել է 560 750 լարի:

Արդեն հայտարարվել են ամբուլատորիաների շինարարության տենդերները: Հիմնականում, շահող ընկերություններն արդեն հայտնի են: Ընթանում է փաստաթղթերի պատրաստումը, գնահատումը և հաշվարկը:

Մասնավորապես, ամբուլատորիաներ կկառուցվեն հետևյալ գյուղերում

Մամզարա գյուղում- 68 250 լարի,

Մեծ Գոնդուրա — 67 550 լարի,

Տամբովկա — 50 700 լարի

Այս աշխատանքների տենդերը շահել է «Ամխանագեմո տաբոլի» ընկերությունը: Նախնական գումարը 186 500 լարի էր, ընկերությունը աշխատանքները շահել է 181 000 լարիով:

Մեծ Խանչալի — 67 650 լարի,

Մեծ Արագյալ — 68 200 լարի,

Փոքր Խանչալի — 50 250 լարի

«Օվալի» ՍՊԸ-ն տենդերը շահել էր 181,000 լարիով՝ նախնական 181 100 լարիի պայմաններում, սակայն փաստաթղթերի պակասի պատճառով որակազրկվել էր և տենդերը փոխանցվել է անհատ ձեռներեց Աղվան Քոսյանին — 181 777 լարի գումարի չափով:

Ժդանովական — 52 500 լարի,

Ջիգրաշեն — 67 950 լարի,

Թորիա — 67 700 լարի:

Այս աշխատանքների տենդերը շահել է անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը 179 900 լարիով՝ նախնական 188 150 լարիի պայմաններում:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝