Քաղաքականություն 7 Օգոստոսի, 2019 • 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում կգործի կուսակցությունների ֆինանսավորման նոր համակարգ

2020 թվականի խորհրդարանական ընտրություններում փոքր կուսակցություններն ավելի շատ ֆինանսավորում կստանան: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն: Այս մասին նա հայտարարել է իշխող կուսակցության կողմից երկրի ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ պատրաստված օրինագծի շնորհանդեսի ժամանակ:

Ըստ նրա բարեփոխումը նախատեսում է նաև կուսակցությունների ավելի արդար ֆինանսավորում՝ կախված նրանց ստացած ձայներից:

«Կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններում կստանա առնվազն մեկ մանդատ, ֆինանսավորումը կստանա ըստ նոր, ավելի հասկանալի, թափանցիկ և արդար համակարգի, որը հնարավորություն կտա ավելացնել նրանց ֆինանսավորումը», — հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Բարեփոխումը նախատեսում է նաև մեծամասնական ընդդիմության ներկայացմանը ընտրական հանձնաժողովներում, անցողիկ ընտրաշեմի բացակայությունը և ընտրություններին կուսակցական դաշինքների մասնակցության արգելքը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝