Հասարակություն 25 Հուլիսի, 2019 • Իրավաբանական օգնության ծառայությունը կոչ է անում  ցանկացած հարցի դեպքում  դիմել իրենց

Վրաստանի Անվճար իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Ռաժդեն Կուպրաշվիլին ներկայացրեց անվճար պետական իրավաբանական օգնության ընդլայնված ծրագիրը եւ կոչ արեց բոլոր կարեւոր որոշումներից եւ քայլերից առաջ խորհրդատվություն ստանալ:

Երեկ, քաղաքապետարանի նիստերի դահլիճում Անվճար իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Ռաժեն Կուպրաշվիլին պետական հիմնարկների աշխատակիցներին, պատգամավորներին, դպրոցի տնօրեններին, և գյուղի լիազորներին ներկայացրեց ծառայության աշխատանքը:

Իրավաբանական օգնության կենտրոնը Ախալքալաքում գործում է վաղուց: Ներկայումս Ախալքալաքի կենտրոնի իրավաբան-խորհրդատուն է Ինգա Գվարամաձեն:

Ռաժդեն Կուպրաշվիլին ասաց, որ նրանց կարող են դիմել ցանկացած հարցով, եւ ոչ միայն սոցիալապես անապահով քաղաքացիները: Ըստ նրա, բոլորը կարող են անվճար, որակով իրավաբանական օգնություն ստանալ:

«Բոլոր տեսակի բռնությունների, բիզնեսի ստեղծման, հողերի եւ տների գրանցման, քաղաքացիության հարցերի, առողջության՝ անվճար դեղորայք ստանալու, մինչ բանկերից վարկեր վերցնելը և այլ հարցերով կարող եք դիմել մեզ: Յուրաքանչյուր ոք պետք է իրավաբանական խորհրդատվություն ստանա եւ դրանից հետո կատարի հաջորդ քայլը: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ », — ասաց Ռաժդեն Կուպրաշվիլին:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների դատախազ՝ Վասիլ Օսիձեն ընդգծելով իրավաբանական խորհրդատվության կարեւորության մասին:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝