Հուլիսի 21-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում 53-րդ անգամ նշվեց Տերյանական օրը:


Տոնական օրն սկսվեց Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ մատուցվեց: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Վահան Տերյանի տուն-թանգարան։


Իսկ կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվեց Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդեսը։
Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և անհատ երգիչ-երգչուհիները և ասմունքողներն իրենց ելույթներով Տերյանական օրը Գանձայում վերածեցին իսկական ժողովրդական տոնի:

Վահան Տերյանին նվիրված տոնակատարության ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ Երևանից, Թբիլիսիից, ու Ջավախքի տարբեր շեներից:


Մշակույթ • Photo • Նինոծմինդա
Տերյանական օրը՝ Գանձայում (Video/Photo)
22 Հուլիսի, 2019 • Agunik Ayvazyan
Կարդացեք նաև՝
Փոքր գյուղի մեծ իրադարձությունը (Photo)
27 Նոյեմբերի, 2025
Առողջապահական փաթեթները երկու մունիցիպալիտետներում
07 Նոյեմբերի, 2025
Լամարայի համառ պայքարը հիվանդության դեմ
08 Հոկտեմբերի, 2025



